Քայլարշավ Հայաստանի Երկայնքով. Գործակվում է TCT Առաջին Ազգային Հատվածը

Այսօր մենք նշում ենք Տրանսկովկասյան Արահետի մի նշանակալի իրադարձություն՝ մեր առաջին ազգային երթուղու գործարկումը։

Այո, Դուք ճիշտ կարդացիք, երթուղու 827 կմ (514 մայլ) հատվածն ամբողջ Հայաստանի երկայնքով պատրաստ է՝ ամբողջովին քարտեզագրված, անցել է նախնական փորձարկում և սպասում է քայլարշավորդներին։

Եվ, ինչի՞ն եք սպասում

Սեղմեք այստեղ՝ անցնելու համար պաշտոնական կայքի վրա երթուղու տվյալների էջին ։

Ակնհայտ է, որ շատ բան ենք ուզում ասել Ձեզ այս մասին, բայց նախ՝ ցանկանում ենք սրտանց շնորհակալություն հայտնել թիմի բազմաթիվ անդամներին, կամավորներին, դոնորներին և գործընկեր կազմակերպություններին (և, եկեք չմոռանանք նաև խիզախ արշավականներին) ում ներդրումը, խրախուսումը և բացարձակ հավատը վերջին հինգ տարիների ընթացքում օգնել են մեզ հասնել այս նշաձողին:

Ձեզանից յուրաքանչյուրն այս հարցում իր ուրույն դերն է ունեցել։ Մենք չէինք կարող դա անել առանց ձեզ: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, որ աշխատանքները նույն թափով տեղափոխվեն Կովկասի այլ մասեր։

TCT_PRESS_RELEASE_AM_POSTER


Ինչպե՞ս հասանք այստեղ: Դե, Տրանսկովկասյան Արահետի հայկական հատվածի պատմությունն ինքնին երկար ու հետաքրքիր է։

Այն սկսվեց 2015-ի ամռանը, երբ Հայաստանում բնակվող անգլիացի հետազոտող Թոմ Ալենն առաջին անգամ փորձեց քայլել երկրի ամբողջ երկարությամբ, և ձախողվեց: Թոմը պարզեց, որ, թեև Հայաստանն ուներ արշավային անհավատալի ներուժ, սակայն,  վայրի բնությանն ու պատմական վայրերին մոտենալու ենթակառուցվածքները գրեթե բացակայում էին: Այս ամենը նրան ոգեշնչեց սկսել ազգային արահետի նախագիծ՝ բարելավելու առկա վիճակը և հասանելիությունը դեպի Հայաստանի հիասքանչ լեռնաշխարհը։ Այնուհետև, Թոմը տեղեկացավ Վրաստանում արշավորդների խմբի մասին, ովքեր երազում էին նմանատիպ գաղափարի իրականացման մասին, այս անգամ՝ Վրաստանում: Նրանք միավորեցին ուժերը, և ծնվեց Տրանսկովկասյան Արահետ նախագիծը։

Հաջորդ տարի, 2016թ․, Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական ընկերության (Royal Geographical Society) և բրիտանական արտաճանապարհային մեքենաներ արտադրող Land Rover-ի աջակցությամբ, Թոմը և կամավորների մի փոքր թիմ կազմակերպեցին հետազոտական արշավ՝  քարտեզագրելու երթուղու առաջին տարբերակը, որն այսօր հրապարակում ենք:

20160514-154626-Kapan,Ark-Tom-Nexus 6P-0201


Այդ ժամանակից ի վեր մենք աջակցել ենք
ևս մի քանի  փորձարկող արշավորդների, ովքեր բավական խիզախ գտնվեցին հաղթահարելու նախնական քարտեզագրված արահետը՝ տրամադրելով արժեքավոր տեղեկություններ, օգնելով կատարելագործել երթուղին և վերադառնալ տուն՝ առաջ տանելով մեր առաքելությունը:

2017թ.-ին Աշոտ Դավթյանի ղեկավարությամբ Հայաստանում մեր նորաստեղծ հասարակական կազմակերպությունը  մեկնարկեց երկրում առաջին լայնածավալ արահետաշինական ծրագիրը՝ կառուցելով 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձև երթուղի  Դիլիջան ազգային պարկում, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։ Այս գործում մեծ դեր խաղաց ամերիկահայ արահետաշինարար Հանս Քեյֆերը, ով մասնակցում էր ծրագրում  Հայաստանից և արտերկրից ժամանած կամավորների հետ վերապատրաստում անցկացնելու և աշխատանքային խմբերը ղեկավարելու համար:

Այս ծրագրի ընթացքում որդեգրված սկզբունքներն այն ժամանակվանից ի վեր կրկնօրինակվել և ներդրվել են Հայաստանի այլ արշավային ուղղություններում, ներառյալ Լոռու մարզում՝  Դեբեդի կիրճը, հարավային Վայոց ձորի լեռնային գոտիները և Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճը: Նշվածներից յուրաքանչյուրն այժմ Տրանսկովկասյան Արահետի առանձնահատուկ հատված է, որը կարելի է արշավել առանձին կամ որպես ազգային երթուղու մաս:

Այս և այլ ջանքերի շնորհիվ երթուղու տարբեր հատվածները, որոնք ամբողջությամբ գծանշված և կանոնավոր կերպով սպասարկվում են, իրար հետ վերցրած կազմում են 284 կմ կամ ընդհանուր երկարության 34%-ը, թիվ, որն ամեն տարի ավելանում է։

 

20170616-140039-DilijanTrailbuildingWeek1-Tom-NEX-7-0108


Ընդհանուր արահետի մնացած հատվածները ներկայումս գծանշված չեն, բայց դրանք լայնորեն ուսումնասիրվել են, փորձարկվել են և ամբողջությամբ փաստաթղթավորվել՝ առաջիկա տարիների ընթացքում գծանշման և կառուցման աշխատանքները ավարտելու միտումով։

Եվ Cartisan-ի թիմի (նախկինում TCT կամավորներ) նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ կարող եք ձեռք բերել 1:25․000 մասշտաբի տեղագրական քայլարշավային քարտեզներ, որոնք կուղեկցեն Ձեզ Հայաստանի երեք հրաշալի մարզերում՝ նոր քարտեզների սպասումով։

 

PXL_20211109_132426136


Մենք միակը չենք, որ արահետներ ենք կառուցում Հայաստանում. այդ իսկ պատճառով թափանցիկությունն ու համագործակցությունը եղել են մեր աշխատանքի հիմնական արժեքներից։ Ի վերջո, արահետները հանրային ենթակառուցվածքի մասն են, ոչ թե մասնավոր: Հիմք ընդունելով արահետների հետազոտության տվյալների մեր բազան՝ մենք աջակցում ենք այլ կազմակերպություններին սեփական արահետների նախագծերի մշակման և ստեղծման հարցում, աշխատում ենք տեղացիների հետ՝ բարելավելու արահետներն իրենց համայքներում և հրավիրում ենք հավակնոտ հայ երիտասարդներին մասնակցել ամառային ճամբարներին՝ սովորելու արահետների կառուցման հմտությունները, դրանց պահպանումը և թիմային աշխատանքը:

Համայնքների վրա կենտրոնացումը նշանակում է, որ երթուղու ամենազարգացած մասերից շատերն իրականում ֆինանսավորվել կամ իրականացվել են մեր բազմաթիվ գործընկերների կողմից, մասնավորապես,  Trails For Change, HIKEArmenia և People In Need (ARK Armenia-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ), ինչպես նաև WWF Հայաստանի (Barev Trails ծրագրի միջոցով), Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի:

Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել այս կազմակերպություններին և դրանցում ներգրավված մեր ընկերներին՝ հավատալու այն ամենին, ինչը երբեմն կարող էր թվալ անիրականանալի, և հուսով ենք, որ այսօրվա մեր հայտարարությունը հակառակը կհաստատի:

20170804-183308-GeghamaScouting-Leon-iPhone 6s-0579


Այսպիսով, ի՞նչ է սպասվում, երբ Դուք քայլարշավում եք Տրանսկովկասյան Արահետով՝  Հայաստանի ամբողջ երկայնքով։

Դե, իհարկե, մենք կարծում ենք, որ այսօր հրապարակվող երթուղին, որն արդյունք է  հարյուրավոր օրեր արշավելու, հազարավոր կիլոմետրեր հետազոտելու և բառացիորեն միլիոնավոր նոր տվյալներ քարտեզի վրա ավելացնելու, ներկայացնում է Հայաստանի եզակի մշակութային և բնական լանդշաֆտների ամենալավ ընտրանին, և հանդիսանում է համաշխարհային կարգի արշավային փորձառություն։

Եթե այս տարի հետևել եք մեր հարապարակումներին Instagram-ում կամ Facebook-ում, կիմանաք, որ մեր թիմի հիմնական անդամներից երկուսը՝ Թոմը և Մեգանը, արշավել են ամբողջ երթուղին փորձարկելու վերոնշյալ տեսությունը։

IMG_1772


Բայց առաջարկում ենք մի կողմ դնել Թոմի կամ Մեգանի ներկայացրածը և
ինքներդ ստուգել երթուղին, կարդալ ուղեցույցերը և, հավանաբար, սկսել մտածել, թե երբ կարող եք մի քանի շաբաթ անցկացնել սարերում՝ փորձարկելու համար այս նոր երկարաձիգ արահետը։

Եվ եթե կցանկանաք  մի փոքր ավել տեղեկություն ստանալ, Ձեզ կարող է հետաքրքրել մեր բոլորովին նոր արշավային աջակցության ծրագիրը, որն ամբողջ 2022 թվականի ընթացքում Տրանսկովկասյան Արահետի առաջին արկածախնդիր արշավորդներին հնարավորություն կտա ստանալու ուղիղ մենթորություն և մանրամասն տեղեկատվություն: 

Ցանկանու՞մ եք լինել նրանցից մեկը: Սեղմեք այստեղ՝ տեսնելու, թե ինչ է սպասվում, և նախապես գրանցվեք ։ Հետևեք մեր տեղեկագրերին 2022 թվականի սկզբին՝ TCT Trailblazers ծրագրի մասին ավելին իմանալու համար:

Եվ ի վերջո, եթե ցանկանում եք օգնել մեզ ավելի մոտենալու TCT միջազգային ամբողջական երթուղու մեկնարկին, խնդրում ենք կատարել Ձեր նվիրատվությունը: Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ հավաքագրել 25,000 ԱՄՆ դոլլար: Այսօր դուք տեսաք, թե ինչպես է ձեր աջակցությունն օգնել մեզ հասնել նշանակալից հաջողությունների, ուստի խնդրում ենք սեղմել այստեղ՝ մուտք գործելու և օգնելու մեզ հասնել հաջորդ մեծ նպատակին:

Խորին երախտագիտությամբ, ինչպես միշտ, և ուրախ արշավներ 2022-ին կամ, ինչպես Հայաստանում է ընդունված ասել՝ Բարի Ճանապարհ։

– TCT ԹԻՄ

Հ․Գ․. Մենք դա նկատի ունենք. Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունն օգտակար է: Դուք սա չէիք կարդա առանց մեր համայնքի կողմից նախկին ֆինանսական աջակցության, երբ մենք դրա կարիքն ամենաշատն ունեինք: Այսօր ժամանակն է։ Նույնիսկ շատ փոքր նվիրատվությունը կարող է անել ավելին։